ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Սպիտակ տան ներսում հակասությունները խորանում են

Սպիտակ տան ներսում հակասությունները խորանում են
17.06.2025 | 18:04

Իլոն Մասկը հանդարտվեց, այժմ Թակեր Կառլսոնն է Թրամփին քննադատում, զգուշացնելով, որ եթե ԱՄՆ-ը անմիջականորեն ներքաշվի Իրանի դեմ պատերազմի մեջ, դա կդառնա Թրամփի նախագահության ավարտը:

Թրամփը Կառլսոնին կոչեց խելագար, կրկնելով իր ձանձրալի մանթրան. «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»:

Սպիտակ տան ներսում հակասությունները խորանում են: Այն, որ Թրամփը ինքնուրույն քաղաքական ֆիգուր չէ, պարզ է: Հակասությունը Թրամփին աջակցող հրեական լոբբիի ու ամերիկյան «ներքին կառավարության» միջև է, Թրամփին ձայն տված ամերիկացիների մեծամասնության միջև է, որոնք դեմ են պատերազմներին, ԱՄՆ-ի ակտիվ միջազգային ազդեցությանը:

Հրեական գործոնը կարմիր թելի պես անցնում է Ուկրաինայով, Իրանով, ողջ Միջին Արևելքով, ինչու՞ չէ, նաև՝ Արցախով:

Իլոն Մասկն ու Թակեր Կառլսոնը Թրամփի ամենաակտիվ թիմակիցներն են, առանց նրանց օգնության՝ վերընտրվելու մասին խոսք լինել չէր կարող:

Բուշ կրտսերը չդիմացավ հրեական լոբբիի ճնշումներին, ներխուժեց Իրաք, Օբաման չդիմացավ՝ ներխուժեց Լիբիա և Սիրիա, Բայդենը կանաչ լույս վառեց Ուկրաինա ներխուժման համար, այժմ հերթը Թրամփինն է:

Քայլ անելը վտանգավոր է, տեղում կանգնելը՝ նույնպես. հետքայլը ավելի ծանր հետևանքներ կունենա:

Արա Արայան

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ