ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռումբերի և երկակի ստանդարտների տակ ճզմվող ժողովրդավարություն․ Նիկոլ Փաշինյանի թուրքական ստանդարտները

Ռումբերի և երկակի ստանդարտների տակ ճզմվող ժողովրդավարություն․ Նիկոլ Փաշինյանի թուրքական ստանդարտները
23.06.2025 | 14:01

ԱՄՆ-ի կողմից Իրանի ռմբակոծումը հերթական անգամ հաստատում է միջազգային հարաբերություններում առկա երկակի, իսկ երբեմն նաև՝ եռակի ստանդարտների մասին թեզը։

Ժողովրդավարության մասին խոսակցություններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը։ Դա ռասիզմի նոր ձևի դրսևորում է, երբ որոշ պետություններ դառնում են ավելի հավասար, քան՝ մյուսները։

Վերցնենք Հայաստանի օրինակը։ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա։ Նա միջամտում է կրոնական կազմակերպության ներքին գործերին՝ խախտելով ՀՀ սահմանադրությունը։ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսողները, դեպի ԵՄ վազողները լուռ են։ Մինչդեռ, պետք է կոկորդները պատռեին, աղաղակող ապօրինությունների մասին բարձրաձայնելով, անկախ այն հանգամանքից՝ հավատացյա՞լ են, աթեի՞ստ, թե կվադռոբեր։

Նիկոլ Փաշինյանը, Էրդողանին դուր գալու և իր նվիրվածությունը թուրք-ադրբեջանական օրակարգին ցույց տալու համար, ապօրինաբար կալանավորել է հայտնի գործարար Սամվել Կարապետյանին։ Կրկին զրո ռեակցիա՝ իրենց ժողովրդավար կամ մարդու իրավունքների պաշտպան ներկայացնողների կողմից։ Մինչդեռ, այլ իրավիճակում սրանք ոչ միայն կոկորդները կպատռեին, այլ նաև հետույքները մեջ կգցեին՝ իրենց բիզնեսն առաջ տանելու համար։

Ի դեպ, լուռ են ոչ միայն տնաբույծ «ժողովրդավարները», այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում մասնագիտացած միջազգային կազմակերպությունները և արևմտյան այն երկրները, որոնք Հայաստանում տարիներ շարունակ ներկայացել են որպես մոլի ժողովրդավարներ։ Ախարհաքաղաքականությունը սրանց ստիպում է զուգարանի թղթի վերածել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նրա մոտ թուրքական ստանդարտներ են։ Այդ ստանդարտների շրջանակներում է նա հանձնում Արցախը, ստորադասում հայկական շահը, հարձակվում մեր Եկեղեցու վրա, կալանավորում Ս․ Կարապետյանին։

Հայկական ստանդարտները պետք է դրսևորվեն այս ամենի դեմ կռիվ տալով և ազգային իշխանություն ձևավորելով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ