Հայկական քաղաքական իրականության մեջ տևական ժամանակ է, ինչ մեկ օրակարգային խնդիր է իրագործվում։ Խոսքն ընտրությունների նախօրեին (որին այս կամ այն կերպ պատրաստվում են բոլորը) «անցանկալի» ընդդիմությունը «ցանկալի» ընդդիմությամբ փոխարինելու գործընթացի մասին է։ Նման պայմաններում, այսպես կոչված, անցանկալի ընդդիմությունը պետք է պատրաստ լինի բացի համառ ու վճռական պայքարից նաև խելամիտ և շրջահայաց պայքարի։ Հարվածները գնալով շատանալու են, ինչը միանգամայն սպասելի էր։ Ընդ որում, հարվածները տեղալու են բոլոր կողմերից, որովհետև Գյումրու սցենարի համապետական կրկնությունը առաջիկա ընտրությունների համատեքստում միանգամայն իրատեսական է և վտանգում է փոշիացնել, այսպես կոչված,թավշյա հեղափոխության վրա արված բոլոր ստվերային խաղադրույքները։ Իսկ սա շատ ավելի մեծ տագնապ է առաջացնում, քան ուղղակի և անուղղակի իշխանազրկումն է։
Գարեգին Պետրոսյան