Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Հատկապես քաղաքական ասպարեզ նոր մուտք գործող քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն՝ սեփական էլեկտորատի սահմանումը

Հատկապես քաղաքական ասպարեզ նոր մուտք գործող քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն՝ սեփական էլեկտորատի սահմանումը
16.12.2025 | 12:41

Ընդդիմադիր դիրքավորված քաղաքական ուժերը կարծես թե իրենց համար թիրախային ընտրազանգված սահմանել են հենց այն նույն մարդկանց, ովքեր այսպես թե այնպես ակտիվ ընդդիմադիր հայացքներ ունեն։ Փոխարենը բաց է մնում երկու շատ մեծ ընտրաշերտ՝

1. նրանք, ովքեր հիասթափված են բոլորից, ապատիկ վիճակում են, և

2. նրանք, ովքեր այս կամ այն պատճառով շարունակում են բացահայտ կամ թաքուն պաշտպանել իշխանությանը։

Այս երկու շերտերի հետ չկա՛ աշխատանքի ռազմավարություն, չկա՛ աշխատանք և առհասարակ՝ պատկերացոմ, թե այս մարդիկ ինչու են կա՛մ ապատիկ վիճակում, կա՛մ սատարում այն իշխանությանը, որն այլ հավասար պայմաններում անգամ 3 տոկոս քվե չէր կարողանա ստանալ։

Խնդրում եմ, 2026-ին ստացված արդյունքներից չզարմանալ։

ՈՒ սա չի՛ նշանակում, որ չեն կեղծելու, եթե դրա կարիքը լինի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ