Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սրանք արժանապատվությունն են զիջել

Սրանք արժանապատվությունն են զիջել
06.04.2025 | 16:18

Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջացել՝ ինչու՞ այս իշխանությունը թշնամուն զիջում է ամեն ինչ, փոխարենը ոչինչ չի ստանում: Աթոռը պահելու բանալիներից մեկը հենց սա է:

Տարածքներ են զիջել առանց գեթ մեկ կրակոցի, հանձնել են ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, փոխարենը նույնիսկ գերիներ չստանալով (հաստատ չի էլ պահանջել). սրանց զիջումները չնշեմ, անթիվ ու անհամար են, սրանք արժանապատվությունն են զիջել:

Ներքաղաքական, տնտեսական առումով չկա մի ոլորտ, որ հիմնահատակ փչացրած չլինեն, չկա մի արժեք, որ պղծած չլինեն:

Սա հասկանում, տեսնում, զգում են բոլորը:

Բա՛յց…

Իսկ այս իշխանությունը ինչու՞ է մնում իր աթոռին:

Իշխանությունը մնում է, որովհետև այնպես են արել, որ քայլ առ քայլ Հայաստան պետությունը լուծարման անշեղ ուղի է բռնել, արդեն իսկ անլուծելի գերխնդիրների ու գոյութենական վտանգներով է, պետական պարտքի աստղաբաշխական թվերով է, և ոչ ոք չի ուզում մտնել սրա տակ:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 6624

Մեկնաբանություններ