Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գարուն կգա, կբացվի… Շուշանը

Գարուն կգա,  կբացվի… Շուշանը
15.06.2012 | 01:53

Արվեստագետների ապատիկ վիճակը վերջին շրջանում փոխարինվել է սպասման տենդով: Բանն այն է, որ իր բոլոր «նկարչիստ» ընկերներին Շուշան Պետրոսյանն ասել է` մի քիչ էլ դիմացեք Հասմիկ Պողոսյանին, նախագահական ընտրություններից հետո դառնալու եմ մշակույթի նախարար, թե ես ինչ գործ ունեի քաղաքականության, դեպուտատ դառնալու հետ: Շուշոն դա ասում է դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ Երևանի ողջ արվեստագիտական հանրությունը հասկանում է` «ում հետ պետք է, ուրեմն պայմանավորվել է, ուրեմն Շուշոյին ասել է` հա՜»:
Այս մոտեցումը որքան արվեստագիտական, նույնքան ոչ քաղաքական է, և երևում է, որ Շուշանի տառապանքը դեռ փորձ չունի. ա՛յ, այսօր պետք է նախարարներ նշանակվեն, բայց ոչ մեկը դեռ չգիտի` ի՞նքն է էդ նախարարը, թե՞ ոչ: Չի՜ ասել ոչինչ նրանց Սերժ Ազատիչը. խասիաթ է: Հա, կարող է դեմքի սառույցով, աչքերի անթափանցելիությամբ «հասկացնել», թե` էդպես է, որ կա, բայց երբեք, էն էլ ութ ամիս առաջ չի ասի` այդ Խաչիկյանը դու ես:
Բայց դե` մեր նկարչիստ ընկերներն են, թող նկարեն ու սպասեն: Վատ բան չկա դրանում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ