ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ո՞վ կլինի արդարադատության նախարար

Ո՞վ կլինի արդարադատության նախարար
31.07.2015 | 01:40

Մինչ Սերժ Սարգսյանը հանգստանում է Հրանտ Մարգարյանի հետ բարեհաջող Լիբանան մեկնած, լուրջ բարեգործություն իրականացրած Գագիկ Նիկոլայիչի հետ, պարապ թողնելով արդարադատության «մայլեն», այն է` նախարարի աթոռը, կրքերն այդ աթոռի շուրջ Հայաստանում եռում են, տարբեր խմբավորումների միջև պայքարը հասել է գագաթնակետին:
ՀՅԴ-ում, ի դեպ, բացառում են Արծվիկ Մինասյանի անցումը գործադիր, բացառապես այն պատճառով, որ «ճիշտը» խորհրդարանում Արծվիկի մնալն է, քանզի դաշնակցականներն ուրիշ «խոսացող» չունեն ԱԺ-ում: Իր հերթին էլ Արծվիկ Մինասյանը մի նեղ շրջանակում խիստ նեղսրտած ասել է` «ես հո քյասիբի ռադիո չե՞մ»:
Ինչ վերաբերում է Կորյուն Նահապետյանին, նա ևս չի դառնա նախարար: Նրա դեպքում էլ Դավիթ Հարությունյանը համաձայն չէ: Գիտենք, որ Կորյունը համարվում է Դավիթ Հարությունյանի «ձագը»` ինքն է նրան աճեցրել, և հիմա էլ ԱԺ-ն շատ հարցերում «կոնտրոլի» տակ է պահում Կորյունի հանձնաժողովով:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի թեկնածությանը, դրան կատեգորիկ դեմ է ոչ միայն Դավիթ Հարությունյանը, այլև վերջին օրերին «Հովհաննես-թրավել» անունը ձեռք բերած «իմ վարչապետը»` Հովիկ Աբրահամյանը, ով ներհայաստանյան և արտահայաստանյան շրջագայություններից շունչ չի քաշում. նա «լիչնիյ նեպրիյազն» ունի երիտսերնդի ու նրանց նախարարության հանդեպ և «կյանքում չի աշխատի նրանց հետ»:
Ի դեպ, վերջին շրջանում քննարկվում է ոչ անհայտ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի թեկնածությունը, չնայած նա ևս երիտասարդ է ու ինտելեկտուալ:
Կաշխատի՞ նրա հետ Արգամիչ Հովհաննեսը, կորոշի Սերժ Ազատիչը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ