ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քոչարյանն «անիմաստ» գործընթացներին չի մասնակցում

Քոչարյանն «անիմաստ» գործընթացներին չի մասնակցում
08.12.2015 | 00:46

Վերջին շրջանում լրագրողներից ամեն կերպ խուսափող Վարդան Օսկանյանը հանրաքվեի նախօրյակին հեռուստաընկերություններից մեկում «հայտնություն» ունեցավ: «Կոնկուրենտ ֆիրման» թերևս մտածել էր` կիրառել իր ծանր հրետանին (չէ, իսկական զենք-զինամթերքը Նորք-Մարաշում բացահայտված խմբի մոտ էր. նկատի ունենք քաղաքական ծանր հրետանին), մտածելով, որ ժողովուրդը, ինչպես մարտի 1-ին, այնպես էլ այսօր, կանսա Վարդան Մինասիչի հորդորներին, կանի այն, ինչ արեց մարտի 1-ին, դուրս կգա փողոցային լուրջ պայքարի, իշխանությունն էլ իր հերթին կանի նույնը (՞):
Ավա՜ղ, խաղը ահաբեկչական խմբի բացահայտմամբ մեռել էր օրորոցում, և հետին թվով հետողորմյան անիմաստ էր այլևս։
Վարդան Մինասիչի ռեֆրենն այդ հաղորդման ժամանակ միակն էր. հանրաքվեի միակ նպատակը նախագահի ինստիտուտը հանելն է, ուրիշ ոչինչ։ Այդ միտքը նա կրկնեց բազում, բազմաթիվ կոնֆիգուրացիաներով:
Եթե անկեղծ, ապա դրանից հետո` սույն հանրաքվեն, որի նկատմամբ ոտից գլուխ անտարբեր էի, սկսեց ինձ ահավոր դուր գալ: Երբ սկսեցի պատկերացնել, որ այլևս նախագահ չենք ունենալու, և էս երկիրը ռեզինի նման չի ձգձգվելու Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց թիմերի կողմից, սկսեցի անգամ «հարգել» սահմանադրությունը:
Բայց կարևորը դա չէ: Կարևորն այս ամենում այն էր, որ, բոլոր դեպքերում, Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց քվեարկության: Ասել է` կատարեց իր պարտքը այս երկրի ու առաջին հերթին իր` Առաջին նախագահի առաջ:
Քոչարյանի խոսնակը Սերժ Սարգսյանի ասուլիսից հինգ րոպե անց, հանրաքվեից հինգ պակաս, հարկ համարեց դայլայլել առ այն, որ Քոչարյանն «անիմաստ» բաների չի մասնակցում։
Ճի՛շտ է անում: Երևույթները ևս «ի պատկեր յուրում են»: Նրանք այնպիսին են դառնում, ինչպիսին մենք ենք, ինչպիսին մենք դրանք դարձնում ենք, ինչպիսի իմաստ դնում ենք դրանց մեջ:
Ներեցեք, իսկ ինչո՞ւ «նույնը», որ է` Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց Հայաստանի անկախության 20-ամյակին, Հայոց բանակի ստեղծման 20-ամյակին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Դրա՞նք էլ էին անիմաստ:
Թե՞ հակառակը:
Բա չվերացնեի՞ն «նախագահ» կոչվող ինստիտուտը, զի այն այսպիսի դրսևորումներ ուներ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ