ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ՃՇՀԱՀ-ը ստացավ միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական

ՃՇՀԱՀ-ը ստացավ միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական
08.12.2015 | 21:59

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից բուհին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:

Շնորհավորելով բոլոր ներկաներին` նախարար Արմեն Աշոտյանը, մասնավորապես, նշել է. «ՃՇՀԱՀ-ին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնումը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է, որին երկար ենք սպասել: Սակայն նախևառաջ այն Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման հերթական հանգրվանն է: Այս իրադարձությունն ապացույցն է այն իրողության, որ Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժանելի և կարևոր հատվածներից մեկն է, ապացույցն այն հաջողության, որ արձանագրում ենք` բարձրագույն կրթության ոլորտում որակի հետևողական աճի և ապահովման տեսակետից: Հատկապես հաճելի է, որ առաջին եվրոպական հավատարմագիրը տրվում է ֆրանսիական գործակալության կողմից: Այս փաստը կարող ենք դիտարկել` որպես հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր նվաճումներից մեկը: Կարևոր է, որ ՀՀ բոլոր բուհերն անցնեն այս կարևորը ճանապարհը` դառնալով եվրոպական հավատարմագրում ունեցող հերթական ուսումնական հաստատությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը` Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդին առաջարկելով քննարկել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին արտահերթ եվրոպական հավատարմագրում տալու հարցը:
«Համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման գործընթացը մշտապես եղել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուշադրության կենտրոնում։ Որակյալ կադրեր արտադրելու առաքինությունը համալսարաններինն է, և շատ կարևոր է, որ շրջանավարտների գիտելիքները համապատասխան են եվրոպական չափանիշներին, ինչը հնարավոր է համապատասխան կրթական որակ ապահովելու դեպքում»,-նշել է ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը` առանձնակի ընդգծելով HCERES-ի, ANECA-ի և AERES-ի կատարած աշխատանքները:
Նշենք, որ ՀՀ բուհերից ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին է առաջինը տրվել միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական` 5 տարի ժամկետով։ 2013-2014թթ-ին «Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման գործակալությունն» իրականացրել է համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման գործընթացը, որի նպատակն էր հաստատել համալսարանի գործունեության համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ 2015 թվականին ՃՇՀԱՀ-ն, համագործակցելով HCERES, ANECA և AERES-ի հետ, իրականացրել է հավաստագրման գործընթաց։

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ