ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայ աշակերտները Ալմա Աթայում 16 մեդալ են նվաճել

Հայ աշակերտները Ալմա Աթայում 16 մեդալ են նվաճել
19.01.2016 | 14:57

Ալմա Աթայում տեղի ունեցող 2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճել է 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ