ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Մեղվաբուծության զարգացում սահմանամերձ բնակավայրերում

Մեղվաբուծության զարգացում սահմանամերձ բնակավայրերում
17.10.2016 | 17:21

Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում «Իջևան» երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպությունն ականապատման պատճառով սեփականությունից զրկված բնակչության համար իրականացրել է ծրագիր, որը նշված գյուղերի բնակիչներին առաջավոր մեղվաբուծությամբ զբաղվելու հնարավորություն է տալիս։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։


Ծրագրի ղեկավար Արարատ Գևորգյանը նկատում է, որ Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից համայնքների հողամասերի մոտ 30%-ը գտնվում է պաշտպանական նպատակներով կատարված աշխատանքների գոտում (ականապատված են կամ պաշտպանիչ խրամատներ են կառուցված): Հասարակական կազմակերպության կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ 30% հողամասերի սեփականատերերի 40%-ի համար այդ հողամասերը կազմում են նրանց ընդհանուր սեփականության 80-100%-ը, իսկ այդ 80-100% սեփականությունը կորցրած բնակչության 90%-ի համար այդ հողամասերը նրանց եկամտի միակ միջոցն են: Ուստի ծրագրի շրջանակներում վերոնշյալ խմբերի համար ստեղծվել է մեղվաբուծությամբ զբաղվելու հնարավորություն` մեղմելու բնակիչների խնդիրները:
«Իջևան» երիտասարդական դաշինք» ՀԿ-ն ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում 2015-ին համանման ծրագիր իրականացրել է, և 2016-ի ծրագիրը նախորդի շարունակությունն է։ Այս տարի արդեն շեշտը դրվել է առաջավոր մեղվաբուծության վրա՝ մեղրի, մայրակաթի, մեղվաթույնի և ծաղկափոշու հնարավոր համատեղ արտադրությամբ: 80-100% տարածքի կորուստ ունեցող 10 մասնակիցների կազմակերպության կողմից հատկացվել են մեղվաընտանիքներ: Ծրագրի շրջանակներում մասնակիցների համար կազմակերպվել են մեղվաբուծության վերաբերյալ ամբողջական, խտացված դասընթացներ: Յուրաքանչյուր համայնքից ընդգրկվել է մոտ 20 մարդ, նրանց մեջ եղել են և՜ սկսնակներ, և՜ մեղվապահության գործում արդեն փորձ ունեցողներ։ Վերջիններս իրենց գիտելիքները փոխանցել են սկսնակներին։


Ծրագրի նախաձեռնողները պահպանում են հետադարձ կապը շահառուների հետ։ Արարատ Գևորգյանը նշում է, որ իրենք տեղեկանում են, թե իրենց դասընթացներն անցած գյուղացիներն ինչ ձեռքբերումներ են արձանագրել մեղվապահության ոլորտում։ Մասնավորապես, նախորդ տարվա ծրագրի մասնակիցներն ունեցել են ընդամենը 10% կորուստ, ինչը, ըստ Արարատ Գևորգյանի, շատ լավ ցուցանիշ է։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ռադիոկապերի տեղադրման և հիվանդությունների ավելացման պայմաններում նույնիսկ փորձառու մեղվապահները մինչև 40% կորուստ են գրանցել։

Դիտվել է՝ 4897

Մեկնաբանություններ