Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հանրահայտ դասընթացավար Սքոթ Թորնբըրին դասախոսություններով հանդես կգա հայ ուսուցիչների համար

Հանրահայտ դասընթացավար Սքոթ Թորնբըրին դասախոսություններով հանդես կգա հայ ուսուցիչների համար
24.10.2016 | 13:27

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի փոխանցմամբ` ուսուցիչների վերապատրաստման 2016թ.-ի ծրագրի շրջանակում Հայաստանում կհյուրընկալի Սքոթ Թորնբըրիին, ով ուսուցիչներ վերապատրաստող անվանի և հանրաճանաչ մասնագետ է, գրող և բանախոս: Վերջինս նոյեմբերի 18-ից 20-ը զրույցներ և վերապատրաստման սեսիաներ կվարի Հայաստանում անգլերեն դասավանդողների համար:

Անգլերեն դասավանդողներն ու ուսուցիչները կարող են մասնակցել նրա հինգ դասախոսությանը և ծանոթանալ ոլորտում տեղի ունեցող վերջին նորարարություններին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և կիսել իրենց փորձառությունը:

Սքոթ Թորնբըրին ուսուցիչ է և ուսուցիչներ վերապատրաստող, ով ունի Ռիդինիգի համալսարանի մագիստրոսի կոչում և շուրջ 30 տարվա փորձ՝ անգլերենի դասավանդման ոլորտում: Ներկայումս նա TESOL մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի համակարգողն է Նյու-Յորքի Նյու Սքուլ համալսարանում: Մինչ այդ նա զբաղվել է դասավանդմամբ և ուսուցիչների վերապատրաստմամբ Եգիպտոսում, ՄԹ-ում, Իսպանիայում, որտեղ և հիմա բնակվում է ու իր ծննդավայր՝ Նոր Զելանդիայում: Նա հեղինակել է ուսուցիչների համար նախատեսված մրցանակակիր մի շարք գրքեր լեզվի և մեթոդաբանության, ինչպես նաև հետազոտություններ ու գրքերի գլուխներ՝ լեզվի դասավանդման թեմաներով: Նա Cambridge դասագրքերի՝ ուսուցիչների բազմաթիվ ձեռնարկների խմբագիր է (CUP): Նա նաև dogme դասանավանդման մոտեցման համահիմնադիրն է: Իսկ ներկայումս հանդիսանում է ՈՒսուցիչների վերապատրաստման միջազգային ինստիտուտի (iTDi) գործընկեր, որը այդ բնագավառի բարելավման առցանց կենտրոն է:

Բոլոր սեսիաները բաց են հետաքրքրված ուսուցիչների ու մանկավարժների համար: Միջոցառման մուտքն անվճար է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել` http://www.britishcouncil.am/events/teacher-educator-scott-thornbury-armenia:

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ