ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը
29.10.2016 | 16:21

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:

Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ընձեռած հնարավորություններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարին:
Ոլորտի պատասխանատուները և տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար՝ խթանելով նորարարությունների զարգացումը Հայաստանում և հնարավորություն ընձեռելով գյուտարարներին, տեխնոլոգիական ընկերություններին և գիտնականներին զգալիորեն արագացնել գյուտի կամ նոր արտադրանքի մուտքը շուկա:

ՀՀ Նախագահին զեկուցել են նաև, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ:

Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։

Ի նշանավորումն տեխնոլոգիական կենտրոնի բացման, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայցի ավարտին եղևնի է տնկել կենտրոնի բակում:

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ