ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Եվրիմաժին» ներկայացված առաջին նախագիծը հաջողություն է ունեցել

«Եվրիմաժին» ներկայացված առաջին նախագիծը հաջողություն է ունեցել
24.03.2017 | 11:23

Հայաստանի ներկայացրած հայ-ռուսական առաջին համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է «Եվրիմաժի» կառավարման խորհրդի հավանությանը և կստանա 250 հազար եվրո ֆինանսական աջակցություն:
Հատկացվելիք 250 հազար եվրոյի 79 տոկոսը կազմում է ռուսական մասնաբաժինը՝ ելնելով ներդրված գումարի չափից, իսկ մնացած 21 տոկոսը հայկական մասն է:
2016 թվականի հունվարից «Եվրիմաժին» (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ` Eurimages) անդամակցած Հայաստանը անցած տարի որևէ հայտ չէր ներկայացրել: «Սպիտակը» առաջին հայկական կինոնախագիծն է, որը ներկայացվել է «Եվրիմաժին» և հաջողություն ունեցել: Մեր նախնական տեղեկություններով` ևս մի քանի հայտեր պատրաստման փուլում են: Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` «Սպիտակից» բացի այլ նախագծեր ներկայացվե՞լ են «Եվրիմաժին»:


«Նախագծեր շատ կան: 2016-ին «Եվրիմաժի» ներկայացուցիչները Հայաստանում էին, մեր պրոդյուսերները, դիստրիբյուտորները, կինոարտադրությամբ զբաղվող մասնավոր և պետական կառույցները հնարավորություն ունեցան հանդիպելու, շփվելու, քննարկելու իրենց առաջարկած նախագծերը: Հիմա բավական թվով նախագծեր աշխատանքային պրոցեսում են, համապատասխան փաթեթ է պատրաստվում և հաջորդ փուլում կներկայացվի»,- ասաց Գևորգ Գևորգյանը, կարևորելով այն հանգամանքը, որ ներկայացված առաջին նախագիծը հաջողություն ունեցավ: Տեղեկացրեց նաև, որ «Սպիտակը» պատրաստ կլինի 2018-ին: Նկարահանումները կսկսվեն ապրիլին, թեև ձմեռային որոշ տեսարաններ արդեն իսկ նկարահանվել են:


2016-ին էկրան բարձրացած «Երկրաշարժ» ֆիլմը քննադատության արժանացավ: Հուսադրո՞ղ են արդյոք «Սպիտակի» սցենարը, գաղափարական շեշտադրումները:
Գևորգ Գևորգյանն ասաց, որ «Եվրիմաժը» ֆինանսավորում է` հաշվի առնելով բացառապես նյութի գեղարվեստական արժեքը. «Նրանց համար կարևոր չէ, թե ով է ներկայացնողը, կամ ինչի մասին է ֆիլմը: Բացի այդ, Ալեքսանդր Կոտը Ռուսաստանի լավագույն ռեժիսորներից է: Սցենարը երեք անգամ վերամշակվել է և, մասնագետների կարծիքով, շատ հաջողված է: Ի վերջո, արդեն կա ֆիլմ երկրաշարժի մասին, և գիտենք` ինչն է, որ չի ընդունվում: Բոլոր նախադրյալները կան, և մենք մեծ հույսեր ունենք, որ ֆիլմը լավն է լինելու»:
«Սպիտակ» ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:


«Եվրիմաժը» հիմնադրվել է 1989 թվականին՝ Ստրասբուրգում, որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: «Եվրիմաժն» աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը երեք ուղղություններով՝ ֆիլմի համատեղ արտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրության:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ