Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Չէ, չեմ պատասխանի

Չէ, չեմ պատասխանի
11.07.2017 | 09:32

«Իրատեսի» հեղինակ Սոկրատ Հովսեփյանը հարկ է համարել անդրադառնալ «Կտրականապես համաձայն չեմ Ռուբեն Վարդանյանի հետ» իմ հոդվածին: Ես ժամանակ ու ցանկություն չունեմ արձագանքելու Հովսեփյանի գրվածքին, որովհետև.
ա) մարդը գաղափար անգամ չունի բարեգործություն երևույթից, բայց դատավորի պատմուճան հագած` «դատողություններ» է անում, ինչը հատուկ է ակտիվ դիլետանտներին,
բ) չցանկանալով կամ ի վիճակի չլինելով հասկանալ իմ հոդվածի էությունը, մտադրվել է ինձ ներքաշել անպտուղ քննարկման մեջ, նպատակ ունենալով յուր անձը սեփական աչքում կարևորելու: Թող դա անի այլ կերպ, առանց անունս շոշափելու, ես չեմ պատասխանի:
Կպատասխանեմ միայն մեկ բանի: Հովսեփյանի հետ ես «բարեբախտություն» եմ ունեցել մեկ անգամ, չեմ հիշում երբ, հանդիպելու «Իրատեսի» գլխավոր խմբագրի աշխատասենյակում: Եվ ահա նա գրում է. «Հանդիպման ժամանակ մի անգամ Դադայանին ասացի. «Ո՞Ւմ են պետք այն հայերը, ովքեր իրենց ունեցվածքը շաղ են տվել օտար երկրներում: Նույնիսկ ոչ բարյացակամ արտահայտվեցի Արամյանի, Մանթաշյանի հասցեին, ասելով՝ ո՞ւր է այսօր Արամյանի հիվանդանոցը, ո՞ւմ է պատկանում Մանթաշյանի «Торговый ряд»-ը և էլի շատ ու շատ փաստեր, որոնց դեմ Դադայանը որևէ կոնկրետ խոսք չասաց»:


Հիմա կոնկրետ խոսք կասեմ: 1921 թ. Վրաստանում իշխանության գլուխ անցան բոլշևիկները, որոնք բռնազավթեցին Մանթաշյանցի, Արամյանցի (այդ ազգանունները «ց»-ով են, բայց զահլա չունեմ Հովսեփյանին բացատրելու դրա նշանակությունը) և հարյուրավոր այլ բարերարների ունեցվածքը: Բայց Հովսեփյանին խորհուրդ կտամ այս «գաղտնիքը» յոթ փակի տակ պահել:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ