ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Կարևորը աղբը տնից դուրս հանելն է

Կարևորը աղբը տնից դուրս հանելն է
11.09.2017 | 20:49

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է`աղբահանության վճարը սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում սահմանվում է տույժ, չնախատեսված վայրերում աղբ նետելու համար` տուգանք է սահմանված:

Երբ աղբամանները այնքան են լցվում, որ աղբի կուտակումներ են լինում աղբամանի շուրջբոլորը, դա նախատեսվա՞ծ, թե՞ չնախատեսված տարածք է աղբաթափության համար: Բնակիչներից ոմանք էլ իրենց հարմար վայրերում են աղբ կուտակում: Կարևորը աղբը տնից դուրս հանելն է:


Բայց հիմա «Սանիթեքին» մեղադրելու ժամանակն է:
Ինչո՞ւ ժամանակին չի իրականացվում աղբահանությունը: Մի կարճ ժամանակ առաջ մայրաքաղաքի աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիթեք» ընկերության թերացումները կապվեցին տեխնիկական խնդիրների հետ: Նաև շրջանառվեց և ընկերության կողմից հերքվեց լուրն այն մասին, որ «Սանիթեք»-ը պատրաստվում է խզել Երևանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագիրը:


Միառժամանակ մայրաքաղաքում բարեկիրթ աղբահանություն էին իրականացնում: Բազմահարկ շենքի աղբատար խողովակներին փոխարինում էին կանաչ աղբամանները: Թվում էր` ինչ-որ բան փոխվում է: Սակայն պայքարը աղբի դեմ երկար չտվեց: Քաղաքացին թերանում է, աղբահանություն իրականացնող ընկերությունը թերանում է: «Մաքուր Երևան» կարգախոսը, առավել աչքի ընկնող աղբակույտերի լուսանկարները սոցցանցերում շրջանառելը զավեշտալի են դառնում: Վարչական պատիժներ է սահմանվել նաև մեքենայից աղբ նետելու, մեքենայից ծխախոտի մնացորդ նետելու համար: Դարձյալ հույսը տեսախցիկներն են, ոչ թե քաղաքացիների գիտակցությունը: Սեփական գրպանին կպչել ոչ ոք թույլ չի տա, իհարկե, բայց տեսախցիկները հո ամենուր չե՞ն: «Այստեղ տեսախցիկ չկա»՞: «Չկա»: Նշանակում է` աղբը մեքենայի պատուհանից նետելու ժամանակն է: Քաղաքը (նաև մեր երկիրը) մաքուր պահելու ավանդույթը կորցրել ենք կամ չենք ունեցել: Հիմա «Սանիթեքին» մեղադրելու ժամանակն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ