ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նկարիչների միության 19-րդ համագումարը

Նկարիչների միության 19-րդ համագումարը
15.12.2018 | 02:36

Դեկտեմբերի 15-ին Կինոյի տանը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որի ընթացքում կկայանա նաև միության ղեկավար կազմի ընտրություն: Նախնական տվայլներով՝ միության նախագահի թեկնածու առաջադրվել են երեք նկարիչ՝ Խաչիկ Աբրահամյանը, երիտասարդ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը և միության ներկայիս ղեկավար Կարեն Աղամյանը, ով միությունը ղեկավարում է մոտ երկու տասնամյակ: Երկրում իրավիճակ է փոխվել, և նկարիչները թարմ երակ են ուզում: Կներկայացնեն ծրագրերը, դժգոհությունները, և ի վերջո, կընտրեն միության նախագահին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ