Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.03.2020 | 00:07
Փո՛ղ զար­կեք Սիո­նի մեջ, ծո­մի օ՛ր նշա­նա­կե­ցեք, պա­ղա­տա՛նք քա­րո­զե­ցեք, հա­վա­քե­ցե՛ք ժո­ղովր­դին, սուրբ ժո­ղով գու­մա­րե­ցե՛ք, ընտ­րե­ցե՛ք ծե­րե­րին, հա­վա­քե­ցե՛ք կաթ­նա­կեր ե­րե­խա­նե­րին, թող փե­սան դուրս գա իր սե­նյա­կից և հար­սը` ա­ռա­գաս­տից։ Աս­տի­ճան­նե­րի ու խո­րա­նի միջև Տի­րոջ քա­հա­նա­ներն ու պաշ­տո­նյա­նե­րը լաց կլի­նեն և կա­սեն. «Խնա­յի՛ր, Տե՛ր, քո ժո­ղովր­դին և քո ժա­ռան­գու­թյու­նը նա­խա­տին­քի մի՛ են­թար­կիր, որ ազ­գե­րը տի­րեն նրան, որ­պես­զի հե­թա­նոս­նե­րը չա­սեն, թե` «ՈՒ՞ր է նրանց Աստ­վա­ծը»։
Հո­վե­լի Մար­գա­րեու­թյու­նը 2. 15-17
Դիտվել է՝ 4019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ