Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գորտի երեսի, թքի և անձրևի մասին. Ռոլանդ Շառոյան

Գորտի երեսի, թքի և անձրևի մասին. Ռոլանդ Շառոյան
05.06.2022 | 10:45

Ըստ Ռուդոլֆ Շտայների ազատւթյան փիլիսոփայության՝ էս արարածը մոնիստ է, ավելի ճիշտ, մոնիզմի զոհ, որովհետև մոնիստը գիտի, որ բնությունն իր գրկից մարդուն չի արձակում, որպես պատրաստի ազատ ոգի, այլ նրան առաջնորդում է մինչ որոշակի աստիճան, որտեղից նա տակավին կհասնի այն կետին, որտեղ կգտնի ինքն իրեն:

Մոնիզմը հստակ ապացուցում է, որ ֆիզիկական կամ բարոյական հարկադրանքի տակ գործող էակը հիրավի բարոյական չի կարող լինել: Իսկ դուք ընտրում եք՝ չիմանալով, թե ի՞նչ եք ընտրում, ընտրում եք. ընդամենը զանազանելով թրաշովին՝ անթրաշից, և այն էլ նեռի գրիչով՝«անապատի արև» երգելով ու երդվելով:
Բացե՛ք ձեր աչքերը լուսաբացին:

Դիտվել է՝ 11066

Մեկնաբանություններ