Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Խաղաղության տեսիլքն արհեստածին է. Հռիփսիմե Հովհաննիսյան

Խաղաղության տեսիլքն արհեստածին է. Հռիփսիմե Հովհաննիսյան
20.10.2022 | 07:27

Երբ ընդդիմությունը գնում է հոսանքի ուղղությամբ` իր հետ տանելով մեր ինքնությունը սղոցած փայտե տաշեղները, չեմ ուզում այլևս հավատալ նրա բոցաշունչ բռնկումներին։
Փոխվեցի:


Հուսամ, որ դեռ կգտնվի մեկը, ով կփորձի հազար տեղով ճաք տված մեր ազգային նավը թեկուզ դժվար, բայց հասցնի ափեզր, որպեսզի նոր ուղևորներ վերցնի։
Իսկ խաղաղության տեսիլքն արհեստածին է, հենց իր ներսից չի կարող չքայքայվել:

Դիտվել է՝ 14968

Մեկնաբանություններ