Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Գիտակից ցանկացած մեկը կգնահատեր ներկա իրավիճակը. Հիքսոս Արթուր

Գիտակից ցանկացած մեկը կգնահատեր ներկա իրավիճակը. Հիքսոս Արթուր
07.11.2022 | 07:24

Ինքնախաբեությամբ մի զբաղվեք, թե կան «այլ ընդդիմադիրներ», որոնք հրապարակում եղած որոշ դեմքերի պատճառով անհաղորդ են իշխանափոխոիթյան պայքարին:


Գիտակից ցանկացած մեկը կգնահատեր ներկա իրավիճակը, այն է՝ ինքնիշխանության վերջին փշրանքները պահելու հույսը՝ միանշանակորեն չվերածվելով գլոբալ համակարգի անկամ պտուտակի ու դուրս կգար մասնակցելու այս չ' հայերուն իշխանությունից վտարելու գործին.
հակառակ դեպքում՝ նա ընդամենը սատարում է Հայրենիքի ոչ ևս լինելուն:


Հ. Գ. Ասում են՝ երբ թուրքերը Կոստանդնուպոլսի պատերի տակ էին, քաղաքի երևելիները «հույժ կարևոր» հոգևոր դիսկուրս էին վարում՝ «հոգին ասեղի ծակով կանցի՞, թե՞ ոչ»:

Դիտվել է՝ 14404

Մեկնաբանություններ