«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Հայաքվե» և երիտասարդներ

«Հայաքվե»  և երիտասարդներ
11.07.2023 | 08:19

Ամեն օր շփվում եմ «Հայաքվե» նախաձեռնությանը աջակցող քաղաքացիների և իրականացնողների հետ։

Նախաձեռնության ոչ կուսակցական, քաղաքացիական բնույթը հետաքրքիր մի երևույթ առաջ բերեց։

Չկան ֆորմալ առաջնորդներ և չկա պաշտամունքային Օլիմպ, որտեղ բազմած կուսակցական առաջնորդները կորցրել են կապը աջակիցների հետ։

Կուսակցականությունը պարտվում է ստեղծագործ, առողջ քաղաքացիական մրցակցությանը:

Պարտության պատճառը դա կուսակցություններում առաջնորդից բացի ևս տասը կամ քսան նոր ապագա երիտասարդ առաջնորդների բացակայությունն է։

Իսկ ի՞նչ է բերում հայաքվեն:

Այն մի քանի տասնյակ նոր դեմքեր է բերում առաջին պլան և այդ անձանց հանրայնացումն անցնում է մասնագիտական, մշակութային, ոլորտային բանավեճերի երկար ճանապարհով, քաղաքացիների հետ ամենօրյա ռեժիմով, յուրօրինակ պրայմերիզներով։

Վստահ եմ, որ երիտասարդ առաջնորդները պետք երկրի ոլորտային համույթներում լինեն նոր խոսք, նոր մշակույթ բերող։

Վստահ եղեք, որ միայն այդ բանաձեվով «Հայաքվե» նախաձեռնությունը կհասնի հաջողության, կփակի քաղաքական Օլիմպում լռված, խցանված քաղաքական Զևսերի ճանապարհը, որոնք ունեն շատ փող և վարչական ռեսուրս։

Հայրենասեր, հայրենապաշտ երիտասարդ,

«Հայաքվեն» քո համար է,այն կանչում է քեզ, այն պաշտպանում է քո ներկան, կերտում է քո ապագան։

Արի՛, «Հայաքվե»։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4231

Մեկնաբանություններ