Ամբողջ հայկական համացանցը թուրութվանքը վերցրել ընկել է «խեղճ կնոջ»՝ Աննա Հակոբյանի հետևից, որը պարծենում էր իր անձնական այգում աճեցրած բանջարեղենի բերքով և ապուր պատրաստելու կարողությամբ:
«Ինչպե՞ս եք համարձակվում սննդամթերք ցուցադրել և քարոզել որկրամոլություն, երբ արցախցիները սովի են մատնված»:
Ժողովուրդը վրդովված է:
Իսկ դուք չե՞ք մտածել, թերևս, բանն այն է, որ ամենայն հավանականությամբ, Աննան ընդհանրապես ոչինչ չգիտի Արցախում տիրող իրավիճակի մասին:
Դատեք ինքներդ. անընդհատ գործուղումներ, գործուղումներ ու էլի գործողումներ՝ երեկ Բրյուսել, այսօր՝ Քիշնև, վաղը`Սանկտ Պետերբուրգ կամ Մոսկվա:
Իսկ ազատ ժամանկ ամուսնու հետ ձեռք ձեռքի տված զբոսանքներ Գյումրիում և Դիլիջանում, ու նաև բոստան…
Ի վերջո, բանջարեղենը հո ինքն իրենով չի՛ ջրվելու, չէ՞:
Արցախի ժամանակն է՞, որ:
Պետության հարցերն է լուծում, տիկինը...
Կասկածից վեր է, որ Աննան, եթե իմանար սովահար Արցախի մասին, ապա իր աճեցրած ողջ բերքը Ստեփանակերտ կուղարկեր, անձամբ կգնար ու կկռվեր ադրբեջանցիների հետ Ակարիի կամրջի վրա, և, ի վերջո, նա կզանգեր Բաքու` իր ընկերուհի Մեհրիբանին, և երկու րոպեում հանել կտար Արցախի շրջափակումը։
Այնպես որ, մի՛ նախատեք Աննային, նա պարզապես ժամանակ չունի՝ գործ՜եր… գործե՜ր...
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ