Վլադիմիր Պուտինը 21.07.2023 թ. ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ լեհերը հաբռգել են, ինչ-որ սպառնալիքներ են նշմարվում Բելառուսի հանդեպ:
Պուտինը հստակ ասաց. Բելառուսի հետ մենք նույն միութենական պետության մեջ ենք, և եթե մեկը բախտը փորձի, կպատասխանենք մեր տրամադրության տակ գտնող բոլոր միջոցներվ:
Այսինքն, Պուտինն ասաց, որ Բելառուսը գրանտակերների ղեկավարած բազմավեկտոր Հայաստանը չէ, որի կյանքի իմաստը ինձ ու հայ ժողովրդին խաբելն է՝ հօգուտ թուրք-անգլոսաքսոնական դաշինքի հայկական տարածքների օտարման համար:
Իհարկե, լեհերը որոշելու իրավունքից զուրկ են՝ ամերիկացիք նրանց փոխարեն կորոշեն՝ ներխուժեն նրանք Արևմտյան ՈՒկրաինա կամ Բելառուս, թե ոչ: Բայց Պուտինի փոխարեն որոշող չկա՝ որոշողն ինքն է, և նա այսօր ասաց իր հստակ խոսքը, այն է՝ դաժան պատիժ առանց աբորտի հնարավորության և իրավունքի:
Հետ գնանք մի 20 տարի:
Հայաստանին բազում առաջարկներ են եղել Միութենական Պետության կազմ մտնելու, սակայն մերժվել են: Դե, այն ժամանակ ուժեղ էին ազգային դաշնակները, որոնք չթողեցին Քոչարյանին անգամ խայտառակ հիմնը փոխել, ուժեղ էին նժդեհականները, տարոնականները, էլ չեմ խոսում ամերիկյան դեսպանի չափազանց ազդեցիկ գործոնի մասին:
Ինչևէ, շնորհիվ այդ անձանց Հայաստանը չանդամակցեց Ռուսաստան-Բելառուս Միութենական Պետությանը:
Արտաշես Գեղամյանը տարիներ առաջ իր հոդվածների ժողովածուն էր հրատարակել՝ «Միութենական Պետությանը չանդամակցելու այլընտրանքը պատերազմն է» խորագրով:
Փաստացի ճիշտ էր ասում մարդը, չէ՞:
Բացի այդ, Հայաստանում կային ուժեր, որոնք միանշանակ հանդես էին գալիս այդ միությանն անդամակցելու օգտին:
Եվ ի՞նչ:
Ո՞վ շահեց և ո՞վ տուժեց:
Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է...
Հիմա հարց. արդյոք մենք կհասնեի՞նք այս օրվան, եթե ժամանակին Քոչարյանն ու Սարգսյանը մեզ մտցնեին Միութենական Պետություն:
Ինչ էլ դառնային Փաշինայն Նիկոլն ու Սորոսի բոլոր անբարոյական վաստակները, կկարողանայի՞ն այս աստիճանի սրբորեն իրականացնել
թուրք-ադրբեջանական և անգլքսաքսոնական դաշինքի իղձերը՝ Արցախի հանձնումից մինչև Սյունիքի օտարում «Զանգեզուրի միջանցքի» հովանո ներքո:
Չեմ պատասխանի այս հարցին, յուրաքանչյուր ոք ինքնուրույն հետևություն կանի…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ