Ցավով պետք է նշեմ, որ ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը մեծագույն սխալ թույլ տվեց, դիմելով Հայաստանի Հանրապետությանը, քանզի հե՛նց ՀՀ ներկա կառավարությունն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար:
Ըստ իս, հաշվի առնելով թե ովքեր են այսօր ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը տարբեր հարթակներում՝ դրանցից ոչ մի լավ բան ակնկալել չի կարելի:
Ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը հենց ի՛նքը պետք է դիմեր ՄԱԿ-ին, եթե, իհարկե, շարունակում է հավատալ, ինչպես այսօր հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ-ում, «միջազգային հանրության ողջախոհությանը»:
Շարունակել հավատա՞լ:
Այսքանից հետո՞:
Իսկ իմ՝ սովորական հայուհու կարծիքով, այսօր պետք է հայտարարվեր, որ Արցախի Հանրապետությունը չի ճանաչում միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետության կողմից հնչեցրած հայտարարություններն Արցախի ճակատագրի վերաբերյալ և ստեղծված իրավիճակում դիմում է ուղիղ Ռուսաստանի Դաշնությանը, ակնկալելով պրոտեկտորատ Արցախի Հանրապետության հանդեպ: ՄԱԿ-ին դիմելը քայքայիչ հետևանքներ կբերի ամբողջ տարածաշրջան...
Հազար ափսո՜ս, որ այդ որոշումն ընդունվեց այսօր:
Աստված մի արասցե, որ ազգովի դառնանք դրա զարհուրելի հետևանքների ականատեսը:
Ալլա ՀԱԿՈԲՅԱՆ