21.12.2024|
21:33
ՈՒրեմն, Ինեկոբանկի Շենգավիթի մասնաճյուղում, բանկային գործարքի ընթացքում, աշխատակիցն ասում է, որ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամը թերություն ունի և հաճախորդին առաջարկում է այն հանձնել արժեքից 2% պակաս գնով: Հաճախորդը խնդրում է ցույց տալ թղթադրամի թերությունը: Ի պատասխան, Ինեկոբանկի աշխատակիցն ասում է, որ թերությունը հաճախորդի համար տեսանելի չէ, այն տեսանելի է միայն իր համար: Հաճախորդի այն դիտարկմանը, թե արդյոք թղթադրամի թերությունը տեսանելի է Աստծուն, բանկի աշխատակիցը դրական է պատասխանում և ավելացնում է, որ թերությունը տեսանելի է բացառապես իրեն և Աստծուն: