Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հեղափոխություն

Հեղափոխություն
22.06.2024 | 09:11

Տվածդ մի կյանք է, երկիր,

ու երկու հեղափոխություն.

օրերս կում-կում բարակեցին

այդ թավշե երկճյուղ կոկորդում:

Մանրաթելեր մնացին ինձ

ու սարդի մի ձիգ լար,

որ կախ-կախվեմ հող ու ամպի արանքում:

Տարվում էր մարմինս տերև` ալիքը ալիքի վրա,

ու բերվում տաշեղ` հոսանքը հոսանքից հետո.

փողոցեփողոց, հրապարակ ու կայարան:

Էլ տաք չէին գույները հետո` խամր ու մրոտված.

թափվում էր բառերի փոշին,

ծածկում սավանը սպիտակ խոսքի,

և հյուսվում էր պարան… ու էլի՛ պարան

մեր կոկորդին:

Մի պատերազմից մյուսը անցնող

անկանոն կրակահերթ.

ժամանակավոր դադար է կյանքս

ապրել-չապրելու այդ սևխոռոչ երախից ներս:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 6262

Մեկնաբանություններ