Երբ ես ասում եմ՝ սպառող, ոչ թե ապրանք, այլ երկիրը սպառողներին նկատի ունեմ: Թվում է, թե ի՞նչ արտառոց բան կա, մարդիկ ցանկանում են ավելի լավ ապրել, ավելի շատ բան ունենալ: Սակայն, բացարձակ անտարբեր լինելով երկրի ճակատագրի նկատմամբ, այդ մարդիկ ակամայից հենց երկիրն են սպառում: «Արցախը տանք, հանգիստ ապրենք», «ինչ ուզում են տանք, հանգիստ ապրենք» մտածելակերպը հենց երկիրը սպառողի մտածելակերպն է: «Հողը տանք, հանգիստ ապրենք» ասողների հետ ոչ ոք խաղաղություն չի կնքում: Հողը ձեռքներից վերցնում, ասում են՝ դե, գնացեք հանգիստ ապրեք: Դա, իհարկե, լավագույն դեպքում, եթե չեն կոտորում:
Մեր հասարակության մեծ մասը այդպես էլ երկիրը իրենը չհամարեց և վերածվեց երկիր սպառողի: Նրանց ընտրյալը, եթե այս գրառումը կարդա, հավանաբար կասի՝ դե, երկիրը կադաստրի վկայական չունի, դրա համար էլ իրենցը չեն համարում:
Արամ Աբաջյան
Ծաղրանկարը՝ Նիկօ-ի