Թաթարստանը և իր մայրաքաղաք Կազանն էական նշանակություն է ունեցել հայազգի բնակիչների համար:
2011թ. հունիսին Կազանում կայացան Լեռնային Ղարաբաղի խնդրով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Եթե հավատանք ՀՀ երրորդ նախագահ Սարգսյան Սերժին, ապա
«Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս»:
Այն ժամանակ լիարժեք ԼՂՀ կար:
2022 թ. մարտի 15-ին Վարդանյան Ռուբենն ասաց, որ «եթե միութենական պետության ստեղծումն անխուսափելի դառնա, ի՞նչ պետք է անենք, որ Թաթարստանի պես հաջողված ռեգիոն լինենք, ոչ թե ՌԴ կազմի այլ, աղքատ ռեգիոնների պես»:
Այն ժամանակ ԼՂՀ-ից մի հատված միայն կար:
2024 թ. հոկտեմբերի 24-ին Կազանում Փաշինյան Նիկոլն ասաց, որ «ՀՀ-ն ի վիճակի է լիարժեքորեն ապահովելու իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը»:
Այժմ Արցախը չկա և արդեն ՀՀ տարածքն ու ճանապարհներն են քննարկվում:
Սպասենք հաջորդ Կազանին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ