ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ի՞նչ կլինի այն հրեայի հետ, որը կփորձի ասել, որ Հոլոքոստի թեման իրեն չի հետաքրքրում

Ի՞նչ կլինի այն հրեայի հետ, որը կփորձի ասել, որ Հոլոքոստի թեման իրեն չի հետաքրքրում
04.11.2024 | 21:15

ՀՀ ԱԳ նախարարը, որի անունը թուրքական ողջ մեդիա դաշտը համառորեն շարունակում է գրել Արաբաթ, մեկնարկ է տվել Հայոց Ցեղասպանության ուրացման գործընթացին:

Հիմա մի պահ կտրվեք հայ իրականությունից և փորձեք պատկերացնել, թե ինչ կլինի այն հրեայի հետ (անկախ նրա ստատուսից), որը կփորձի ասել, որ Հոլոքոստի թեման իրեն չի հետաքրքրում… կամ այդ հարցը իր հետաքրքրությունների շրջանակներից դուրս է:

Օրինակ, իմ երևակայությունը չի բավարարում, որ պատկերացնեմ, թե ինչ կլինի այդ հրեայի հետ…

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ