Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Այն, ինչ ես եմ տեսնում Վրաստանում

Այն, ինչ ես եմ տեսնում Վրաստանում
06.11.2024 | 20:12

Նախ՝ այդտեղ չկա պայքար ո՛չ հանուն ԵՄ-ի և ո՛չ էլ հանուն ՌԴ-ի:

Իշխող կուսակցության թիկունքում ԱՄՆ -ն է, Սալոմե Զուրաբիշվիլու և այն ուժերի, որոնց տիկին Սալոմեն կարող է իր շուրջը համախմբել՝ կանգնած է Բրիտանիան:

ԱՄՆ -ին, անկախ նրանից ով նախագահ կդառնա, անհրաժեշտ է կայունություն` Մերձավոր Արևելք, Կովկաս, Միջին Ասիա տարածաշրջաններում:

Ե՛վ դեմոկրատները (բանկային կապիտալ), և՛ հանրապետականները (արդյունաբերական կապիտալ) գիտակցում են, որ առաջիկա հինգ տարիներին, սկզբունքորեն իրադարձությունները որոշելու են օբյեկտիվ տնտեսական պրոցեսները, որոնց վրա Սպիտակ տան տիրոջ ազդեցությունը էական չի լինելու:

Եվ գերադասում են կայունություն:

Այլ է Բրիտանիայի նպատակը:

Բրիտանիային անհրաժեշտ է ձևավորել իր համար մակրոզոնա ապագա աշխարհակարգում:

Նա չի էլ թաքցնում, որ կցանկանար տրադիցիոն նախկին ազդեցության գոտուց (Արաբական աշխարհ, Իրան և այլն, ունենալ նաև Արևելյան Եվրոպան):

Եվ դրա համար ունի ստրատեգիական պլան՝ ընդհուպ պատերազմ հրահրել սունիական ու շիական աշխարհներում :

Բայց սա դնենք մի կողմ ու տեսնենք, թե ի՛նչ է ցանկանում

կոնկրետ անել Բրիտանիան, օգտագործելով վրացական ընտրությունները որպես գործիք:

Առաջին և հիմնականը՝ վիժեցնել Ռուսաստանի ավելի քան

200-ամյա երազանքը՝ դուրս գալ Հնդկական օվկիանոս:

Խափանել Հյուսիս-Հարավը՝ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Աստրախան-Մախաչկալա-Բաքու-Թեհրան-Բենդեր Աբաս-Մումբա երթուղին:

Ինչպե՞ս:

Մտցնել տարածաշրջանում քաոս, յուրահատուկ ջրապտույտ, որը իր մեջ կքաշի բոլորին:

Որը կդառնա ռուսների համար իրական կոշմար և երկրորդ

ճակատի բացումից առավել ծանր հարված:

Ինչպե՞ս հասնել նման իրավիճակի:

Շատ հեշտ ու հասարակ:

Ֆրանսիայի Ստրատեգիական հետախուզության նախկին ղեկավար, ներկայում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն ստիպել գեներացնել ընդդիմադիրներին,

հասնել թեկուզ բախումների իմիտացիայի Թիֆլիսից դուրս:

Թիֆլիսից դուրս ընդհարումները օգտագործել որպես ռեալ վտանգ, Բաքու-Սսուպսա խողովակաշարի հանդեպ, պետք եղած դեպքում, անգամ կազմակերպել տեռորիստական ակտ:

Այստեղ արդեն գործելու է այդ ու մյուս խողովակաշարերի

անվտանգությունն ապահովելու միջազգային պայմանագիրը:

Մինչև 2004 թ. խողովակաշարերի անվտանգության իրականացումը դրված էր ԱՄՆ -ի ծովային հետևակի վրա, իսկ 2004 թվականից անվտանգության իրականացումը հանձնված է Ադրբեջանին:

Գազա-նավթային կոցեսիումն ամեն տարի 10 հազար զինվորականի հաշվով փող է փոխանցում Ադրբեջանին:

Որքան էլ Ադրբեջանը չցանկանա, ստիպված է լինելու զորք մտցնել Վրաստան:

Պատկերացնել միայն կարելի է, թե դրանից հետո ի՛նչ կկատարվի:

Է՛լ Պանկիրսի կիրճի «արթնացում», է՛լ Հարավային Օսիա, է՛լ Աբխազիա, է՛լ Մառնեուլի, է՛լ Ջավախք…

Էլ չխոսած ռուս -ադրբեջանական հարաբերությունների մասին:

2022 թ. փետրվարին Կրեմլում կնքված ռուս - ադրբեջանական համապարփակ համագործակցության դեկլարացիայի 29-րդ հոդվածով Ադրբեջանը պարտավորվել է Հյուսիս -Հարավ ճանապարհի իր տարածքում կառուցապատելու մասին ու դառնում է այդ մեգա ծրագրի կործանողը:

Եվ վերջապես, Սալոմե Զուրաբիշվիլու օրերս արած իր ֆեյսբուքյան գրառումը ես դիտարկում եմ Վրացական երազանք-Վրացական ընդդիմություն բրիտանական պլանի շրջանակներում:

Նախօրոք խաղալ հայերի արժանապատվության հետ, որ երբ կսկսվեն Փոթի-Սադախլո, Լարս-Սադախլո կապուղիներով մատակարարումների ու երթևեկի խափանումները, Հայատանն էլ մտնի այդ ջրապտույտի մեջ... ուր բոլորը բոլորի դեմ են:

Գուցե սխալ եմ տեսնում, բայց ես այդպես կվարվեի, եթե լինեի անգլիացիների փոխարեն:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ