«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Այդ նույն «կանտոռան է» նաև ազգադավի ու Թանկյան Սերժի իրական տերը

Այդ նույն «կանտոռան է» նաև ազգադավի ու Թանկյան Սերժի իրական տերը
29.11.2024 | 14:02

Երբ Աղազարյան Հովիկն ասում է՝ «Մոսկվայի ընկերոջս հետ քննարկեմ, նոր որոշեմ՝ մանդատը դնեմ, թե չդնեմ», հասկացեք, որ «Յուստասը» (Աղազարյանը) կապի է դուրս եկել «Ալեքսի» («կանտոռայի») հետ և սպասում է հրահանգների:

«Կանտոռան» հայկական հեղափոխության գլխավոր փայատերն է: «Կանտոռան» չխառնեք Կրեմլի հետ:

«Կանտոռայում» հիմնականում հայեր են, շատ հարուստ, թուրք-ադրբեջանական և գազպրոմային փողերի ասեղի վրա նստած հայեր:

Այդ նույն «կանտոռան է» նաև ազգադավի ու Թանկյան Սերժի իրական տերը:

Հետաքրքրվեք և հետաքննեք, թե 2017-ին Ջանիկ Ֆայզիևի «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի երաժշտությունը գրելու անվան տակ Թանկյանին ինչքան փող են տվել ու «կալմեջ արել», որ հետո ազգադավի կողքը շիթիլ անեն ու հեղափոխություն, նույն ինքը՝ Հայաստանի ու Արցախի գերեզմանափոսը փորեն:

Սկզբի համար ասենք միայն, որ «կանտոռան» հայ ներկայացող սույն այծին այնքան փող է տվել, որ սա կարող է 3 կյանք աղայի պես ապրել ու չաշխատել:

«Կանտոռան» սրան ավելի շատ փող է տվել, քան ֆիլմի ընդհանուր բյուջեն է եղել:

Մնացած իտրիգը դեռ կպահենք:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ