«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Ելույթ ոչնչի մասին

Ելույթ ոչնչի մասին
03.12.2024 | 11:58

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին, ընդ որում՝ առաջին անգամ՝ ՀՀ-ի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։

Ելույթը, կարելի է ասել, մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր։ Այնտեղ ո՛չ Հայոց ցեղասպանության մասին կար մեկ բառ անգամ հիշատակում, ո՛չ էլ մեկ տարի առաջ հարյուր հազարից ավելի արցախցիների բնաջնջման սպառնալիքի ներքո բռնագաղթի ենթարկելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին։

Հիշեցնենք, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու ժամանակ բարձրագոչ հայտարարում էին, թե դրանով պատասխանատվության են հրավիրելու Ադրբեջանի պաշտոնատար ու զինվորական անձանց, ովքեր կատարել են մարդկության դեմ ուղղված, ցեղասպանության և պատերազմական հանցագործություններ։ Վավերացումը տեղի ունեցավ 2023-ի հոկտեմբերի 3-ին, որից հետո և մինչ օրս Հայաստանի կողմից ՄՔԴ դիմելու որևէ դեպքի մասին անձամբ տեղյակ չեմ։ Դե, իսկ հայ-ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնատար անձանց շփումների ջերմությունը, ինչպես, օրինակ՝ Կազանում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցածն էր, ուղիղ հակառակի վկայությունն է․․․մեղմ ասած։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ