Նախկին նախագահներին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի։
Ով որ այնպիսի սուտ ասի, որ ես էլ շշկռվեմ՝ թագավորության կեսը կտամ իրան։
Բայց չէ՛, մամուլի քարտուղարը ականջիս ասում ա, որ թագավորության կեսը տվել եմ ալիևին։
Լա՛վ, ուրեմն կեսի կեսը կտամ․․․
Ի՞նչ․․․
Հա՛, կներեք, հիմա էլ ասում ա, որ կեսի կեսը գրավ եմ դրել։
Դե ուրեմն նախագահներին հրավիրում եմ հեծանիվներով զոռոցի կպնելու։ Չարբախից մինչև չար ու Չարբախ, այսինքն՝ Հրապարակ։
Հաղթողին կորոշի ՀՀ ԱԺ-ն՝ բաց քվեարկությամբ։
Բայց էս գլխից զգուշացնում եմ, որ Աղազարյանի ու էն քյոփակի ձայները չենք հաշվելու։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ