Տարբեր խմբերի կողմից «համահայկական» կառույցներ ու շարժումներ ձևավորելու մասին մշտապես ասել եմ, որ դրանք արդեն իսկ ձախողված են։ Հնարավոր չէ ստեղծել կառույց կամ շարժում անգամ 10000 հոգով և այն համարել «համահայկական»: Խոսքը հատկապես քաղաքական շարժումների և կազմակերպությունների մասին է։
Անձամբ ես միշտ կասկածանքով և վերապահումներով եմ վերաբերվում ցանկացած «համահայկական» շարժման կամ քաղաքական կազմակերպության, որը որոշում է խոսել համայն հայության անունից՝ առանց ունենալու դրա իրավունքն ու պատասխանատվությունը։
Շարժումը կարող է ինչ-որ պահի վերաճել համազգային շարժման, բայց դա միայն այն ժամանակ, երբ բոլոր հայերը կամ առնվազն նրանց ճնշող մեծամասնությունը` Հայաստանում և Հայաստանից դուրս, կաջակցեն հրապարակավ այդ շարժմանը։ Մնացած դեպքերում գործ ունենք սովորական խաբեության հետ։
Զգույշ եղեք «համահայկական» անվան հետ, որովհետև այդ բեռը ամեն «մեջքի» համար չէ։
Արա Պողոսյան