ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Համաշխարհային քաոսի և ցունամիների մեջ չանհետանալու համար մեզնից պահանջվում է լինել հնարավորինս իրատես

Համաշխարհային քաոսի և ցունամիների մեջ չանհետանալու համար մեզնից պահանջվում է լինել հնարավորինս իրատես
21.01.2025 | 11:05

Աշխարհը աստիճանաբար ընտելանում է ուժային բազմաբևեռության գաղափարին, քանի որ իրերի բնական ընթացքից փախչել և, առավել ևս, քո թվացյալ բարձրության տեսանկյունից այն արհամարհել չես կարող։

Այս պրոցեսի հիմնական միտումը հնարավորինս մեծ ռազմաքաղաքական և տնտեսական պոտենցիալ ունեցող բլոկների ձևավորումն է՝ ամեն մի հզորի և իր ազդեցության զոնայի գումարի տեսքով։

Այս հանգամանքը ամբողջ աշխարհում ծնում է նման բլոկների ձևավորման յուրատեսակ մրցակցային պրոցես, որը տեղի է ունենում մեր աչքերի առաջ։

Աշխարհի բաժանումը նման ռազմաքաղաքական ու տնտեսական բլոկների կառավարվում է երկու տեսակի հիմնական տենդենցներով։

Առաջին տենդենցը ձգտումն է մարդկային քաղաքակրթության ու մարդկանց կյանքի համար առավելագույն կայունության՝ հնարավորինս երկար հարաբերական խաղաղության ու բարեկեցիկ կյանքի տեսքով, որն առավել հավանականությամբ կարող է տեղի ունենալ նման բլոկների հնարավորինս հավասար հզորություն ու հավասար պոտենցիալ ունենալու դեպքում։

Երկրորդ տենդենցն իր էությամբ հակառակ է առաջինին, և ամեն մի գերհզորություն բնականորեն ձգտում է իր շուրջը ձևավորել հնարավորինս հզոր և մեծ պոտենցիալ ունեցող բլոկ՝ ապագա և՛ սառը, և՛ տաք մրցակցային հնարավոր պայքարում ավելի մեծ ազդեցիկություն ու գերադասելի դիրք ունենալու համար։

Բնական է նաև, որ սպասվող բազմաբևեռ աշխարհը կլինի այդ երկու տենդենցների ուժային կոմպրոմիսի արդյունք։

Այս երկու տենդենցներն ու նրանց կոմպրոմիսային տարբերակները ծնում են մարդկության ներկայից դեպի ապագան գնալու հնարավոր սցենարների բազմություն։

Մասնավորապես, այս պրոցեսների տեսանկյունից պետք է մեկնաբանել ու հասկանալ և՛ Ռուսաստանի ու Իրանի միջև ստորագրված ստրատեգիական գործընկերության մասին փաստաթուղթը, և՛ Թրամփի, ըստ էության, առողջ ջանքերը՝ կապված Կանադայի, Գրենլանդիայի, Պանամայի ու մյուսների միավորման հետ, և՛, ըստ էության, միայնակ մնացած Մեծ Բրիտանիայի վարքագիծը դեպի արևելյան Եվրոպա ուղղված իր կասկածելի հավակնությունների հետ և այլն։

Նույն կարգի անորոշությունների մեջ են արդեն բլոկի կարգավիճակ ունեցող Հնդկաստանի հարևան Պակիստանը, Թուրքիան՝ իր անիրագործելի ամբիցիաներով և շատ ուրիշները։

Այն հանգամանքը, որ մեզնից շատ անգամ ավելի հզորները այս բլոկային քաղաքականության մեջ մեծ դժվարությունների ու անորոշությունների են հանդիպում իրենց հնարավոր տեղը արևի տակ գտնելու հարցում, մեր առաջ դնում է նույն բնույթի պրոբլեմներ՝ միացած ավելի բարդ ու գոյաբանական բնույթի անորոշությունների հետ։

Համաշխարհային քաոսի և ցունամիների մեջ չանհետանալու համար մեզնից պահանջվում է մի փոքր, բայց շատ կարևոր բան՝ լինել իրատես ու հնարավորինս հեռու մնալ ցնդած ամբիցիաներից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5458

Մեկնաբանություններ