Ըստ Փաշինյան Նիկոլի, հայաստանցի հարկատուն հերոս է:
Նույն տրամաբանությամբ` հերոսներ են նաև բոլոր պետությունների հարկատուները: Ընդ որում, օրինակ, ամերիկացի կամ գերմանացի հարկատուները սուպերհերոսներ են, քանզի իրենց հարկերով ոչ միայն իրենց պետություններԸ, այլև աշխարհի մի մասն են պահում:
Գերտերությունների հարկատուները վերջապես հասկացել են, որ աշխարհի մի մասն իրենց հաշվին է ապրում և ընդվզում են դրա դեմ:
Ապացույց` դրամաշնորհային կազմակերպությունների աստիճանաբար փակումն է: Ավելին` արդեն «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների փակման առաջարկներ են հնչում:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) ֆեյսբուքյան էջ ունի: Համոզված եմ` էջը բարձր աշխատավարձով վարող(ներ) ունի: Մտեք սրանց էջը և համոզվեք, որ վերջինիս գոյությունը` գերմանացի հարկատուների գումարի անիմաստ վատնում է: Մասնավորապես` դեսպանության էջի վերջին «նյութը» հրապարակվել է 12 օր առաջ, իսկ նախորդ «նյութերի» մեծ մասը դեսպան Կլաուդիա Բուշի պարզունակ գովազդ է:
Olaf Scholz, Annalena Baerbock, Auswärtiges Amt, դուք գերմանացի հարկատուների գումարը չե՞ք ափսոսում, թե՞ վերջիններիս հերոս չեք համարում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ