«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

… արդյո՞ք այդ գրքերը ևս չեն արժանանալու իմ ունեցած հազարավոր գրքերի ճակատագրին

… արդյո՞ք այդ գրքերը ևս չեն արժանանալու իմ ունեցած հազարավոր գրքերի ճակատագրին
19.02.2025 | 15:15

Արցախում, մեր հայրենի տանը հարուստ գրադարան ունեինք` մոտ երեք հազար գիրք։ Մեծ մասը հայրս էր գնել, հետո նաև ես էի գրքեր գնում։

Այդ ամենը իմ հայրենի տան, իմ հայրենիքի, իմ ողջ անցյալի ու իմ ապրած տարիների հետ մի ճիվաղի պատճառով մնացել է սահմանի հակառակ կողմում։

Արդեն փետրվարի 19-ն է։ Ասում են մեծն Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրն է։ Չգիտեմ ինչու մտքովս անցավ, որ այս գրառումն անեմ և ընկերներիս ու ծանոթներիս խնդրեմ այդ օրն ինձ նվիրեն թեկուզ այս թվարկածս գրքերից մեկը` հայերեն.

Սերվանտես. «Դոն Կիխոտ», 2 հատոր,

Լեո Տաքսիլ. «Զվարճալի Աստվածաշունչ», «Զվարճալի Ավետարան», «Սրբազան ավազակաորջը»,

Ջեկ Լոնդոնի 12 հատորներից,

Ռեմարկի, Սթայնբեքի, Վիլյամ Սարոյանի, Հեմինգուեյի, Մարկեսի վեպերից, այդ գրողների գրքերից...

Ինչու հենց այս գրքերը միտքս եկան։

Ոչ միայն այն պատճառով, որ սիրում եմ այդ հեղինակներին (իրականում բազմաթիվ գրական աստվածներ ունեմ), այլև լսել եմ, որ մեր նոր ժամանակներում այդ գրքերը հաճախ են դեն նետում, պարզապես գտնում են, որ պետք չեն իրենց...

Թերևս հիմարություն է այս խնդրանքս, երբ հայտնի չէ, թե վաղը կամ մյուս օրն ինչ է սպասում մեզ, և արդյո՞ք այդ գրքերը ևս չեն արժանանալու իմ ունեցած հազարավոր գրքերի ճակատագրին։

Վարդգես ՕՎՅԱՆ

Հ.Գ. –

Այս հարցում ինձ օգնել ցանկացողները կարող են գրել մեսինջերիս։

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ