Հայաստանում ֆուտբոլային հանդիպումներն ընդմիջվում են ֆանատների բողոքի ակցիաներով, որոնք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով Հայաստանում ֆուտբոլը տապալելու, ձախողումների մեջ։ ՀՖՖ-ի ինտերնետային կայքը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ-ի գործադիր անդամի թեկնածուների թվում է։ ՈՒԵՖԱ-ի գործադիր անդամի 7 տեղին (4 տարվա պաշտոնավարում) հավակնում է 10 թեկնածու։ Ծագումով Իջևանի Աչաջուր գյուղից, Հայաստանում իշխող իջևանյան թիմի ֆուտբոլային թևի ղեկավար Արմեն Մելիքբեկյանը երևի տաքուկ տեղ է որոնում, որ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացվելուց հետո մեծ ռոճիկ ստանա։
Ոսկան Սարգսյան