Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լավ են աշխատում որոշ երկրների հատուկ ծառայությունները

Լավ են աշխատում որոշ երկրների հատուկ ծառայությունները
24.03.2025 | 11:05

Ֆուտբոլը քաղաքական կոմունիկացիա է, նաև՝ քաղաքական ինքնության ամրապնդման, իսկ երբեմն` ձևավորման գործիք։

Երեկ տեղի ունեցածը փայլուն հոգեբանական օպերացիա էր` ուղղված Հայաստանի ու հայի տարածաշրջանային իզոլացմանը։ Վրաստանի նկատմամբ Հայաստանում բացասական վերաբերմունքի ձևավորմանը։

Լավ են աշխատում որոշ երկրների հատուկ ծառայությունները։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3454

Մեկնաբանություններ