Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նախընտրում ենք ապրել ինքնախաբեությամբ

Նախընտրում ենք ապրել ինքնախաբեությամբ
05.06.2025 | 21:46

Պետությունները ստեղծվել, ապրել, պատերազմել և հաղթանակել են ոչ թե հանուն նրա, որ եկամուտների հավասարության սկզբունքով կերտեն «Հավասարների կոմունա», այլ որ մարդ կարողանա օրենքի գերակայության պայմաններում արժանավայել ապրել սեփական երկրում: Շատ երկրներում դա հասկացել են, ու այսօր նրանք լավ են ապրում, իսկ մենք, որոշների պես՝ վատ: Պատճառը մեկն է՝ մենք նախընտրում ենք ապրել ոչ թե լավերի օրինակով, այլ՝ որոշներին հատուկ ինքնախաբեությամբ:

Հ.Գ. Երեք միլիոնանոց երկրում հնարավոր չէ ունենալ երեք միլիոն վարչապետ, հավատացեք: Բայց երեք միլիոնանոց երկրում հնարավոր է ունենալ այլասերվածների մի խմբակ, որը, հանուն սեփական շահի, ընդունակ է միլիոններին տանելու կործանման:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ