Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

AMIO BANK-ի աշխատակիցները կամ վախեցած են, կամ` ահաբեկված:

AMIO BANK-ի աշխատակիցները կամ վախեցած են, կամ` ահաբեկված:
11.06.2025 | 10:00

Զանգում եմ AMIO BANK: Հարցիս պատասխանելու համար, բանկի Լուիզան ինձանից պահանջում և ստանում է իմ անձին վերաբերող, առանց բացառության, բոլոր անհատական տվյալները` սկսած անձնագրի սերիայից, վերջացած ... Ընդ որում, անհատական տվյալները ստանալուց հետո բանկի Լուիզան հեռախոսահամարիս ստուգողական զանգ է կատարում և նոր սկսում պատասխանել հարցին:

Սովորաբար` AMIO BANK-ի տարբեր աշխատակիցներ նույն հարցին տալիս են տարբեր, իրարամերժ պատասխաններ: Բանկի Լուիզան բացառություն չէր: Ի վերջո, որպեսզի պարզվի ճիշտ պատասխանը, անհրաժեշտ է գնալ բանկ և տեղում համադրել ունեցած բոլոր պատասխանները: Այդ իսկ պատճատով պետք է գրի առնել, թե նույն հարցին AMIO BANK-ի որ աշխատակիցն ինչ է պատասխանել: Շատ անգամ նույն բանկում մի քանի Լուիզաներ են աշխատում և դա անհնար է դարձնում համադրությունը, քանզի վերջնական պատասխան տվողը չի կարող գտնել նախնական պատասխան տված Լուիզային: Դրա համար դեռևս հարյուրավոր տարիներ առաջ մարդկանց ազգանուններ են տրվել: Դե, որպեսզի որոշակի Լուիզային գտնել լինի: Սակայն, AMIO BANK-ի աշխատակիցները հրաժարվում են իրենց անգանունները բարձրաձայնել: Պատճառաբանությունն անհեթեթ է` «ընթացակարգն է այդպիսին»:

Իրականում` այդպիսի «ընթացակարգ» կա, սակայն ընդհատակյա կամ ահաբեկչական կազմակերպություններում: Օրինակ` «Համաս»-ում, «Հեզբոլահ»-ում, «Իսլամական պետություն»-ում (թող ներեն ինձ բոլոր այն ահաբեկիչներն ում անունները չեմ հիշատակում): Այսինքն, ենթադրենք` «Իսլամական պետություն»-ում (ԻԳԻԼ-ում) ընդգրկված վերացական Լուիզան կարող է նաև չներկայանալ:

Չեմ կարծում, որ AMIO BANK-ն ահաբեկչական ուղղվածություն ունի: Եվ, եթե այդպես է, ապա ինչու՞ են բանկի աշխատակիցները վախենում ներկայանալ: Չգիտեմ: Ամեն դեպքում, այդ բանկից պետք է զգուշանալ: Խառը ժամանակներ են:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ