ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նախընտրական ասֆալտ՝ ընտրական դաշտի վերահսկման նիկոլական մոդելով

Նախընտրական ասֆալտ՝ ընտրական դաշտի վերահսկման նիկոլական մոդելով
12.06.2025 | 12:47

Նիկոլենք մի ձեռքով ներհայաստանյան տարբեր ինտրիգներ ու «վիլկաներ» են անում՝ թիրախավորելով եկեղեցուն, ներընդդիմադիր ճահիճը խորացնում, մյուսով՝ խորքային պատրաստվում են ընտրությունների:

Այս օրերին մարզերում ակտիվ զարգացումներ են տեղի ունենում. չնայած այն բանին, որ տեղի ունեցող ասֆալտապատումները, ջրագծերի անցկացումները, ակտիվորեն դպրոցների շինաշխատանքները ներկայացվում են որպես սուբվենցիայով նախապես պլանավորված, միանշանակ է, որ սա նախընտրական ասֆալտ է՝ մարդկանց աչքին պետք է փչել համապատասխան թոզը, համոզել, որ իրենք լավ են ապրելու:

Ի դեպ, այդ մասին Նիկոլն ինքն է հատարարում, թե «այսօր մարդիկ ավելի լավ են ապրում, քան երբևէ վերջին 30 տարում»: Այս պնդումը ոչ միայն մանիպուլյատիվ է, հաշվի առնելով աճող սոցիալական բևեռացումը, գործազրկությունը և արտագաղթը, այլև հանդիսանում է քարոզչական ազդակ ընտրական ցիկլի նախաշեմին։

Այս տեխնոլոգիան՝ մի կողմից ընդդիմության թուլացումը և հասարակական ինստիտուտների չեզոքացումը, մյուս կողմից՝ սոցիալ-քաղաքական մանիպուլյացիաները, ձևավորում է ընտրական դաշտի վերահսկման նիկոլական մոդելը։

Հ.Գ. Ասեմ, որ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 41-42 կմ հատվածն առ այսօր փլուզված է (մոտ 20 օր) և բեռնատարներն անցնում են Օձունի հատվածով:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ