Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ներշնչված Աստծուց

Ներշնչված Աստծուց
12.06.2025 | 21:58
Հունիսի 13
Այժմ սկսել ես լեռն ի վեր բարձրանալու դժվարին գործընթացը: Թեպետ անհարթ ու ցից աստիճաններ են քեզ վեր տանում, բայց ուրիշներին օգնելու քո ուժը իրոք հրաշալի կլինի:
Դու միայնակ չես բարձրանա: Բոլոր նրանք, որոնց այժմ ուղարկում ես քո ջերմ ու սիրալիր մտածումները, վեր պիտի բարձրանան ու առաջնորդվեն քո կողմից:
Երբ շարունակ Ինձ նայես, քո բոլոր մտածումները կներշնչվեն Աստծուց:
Գործադրիր դրանք, և դու արդեն առաջնորդված կլինես Աստծուց:
Դրանք քո անձնական, բնածին մտածումները չեն, այլ ներշնչված են Իմ Հոգու կողմից. ուրեմն երբ հնազանդվում ես դրանց, քո աղոթքներն արդեն իսկ պատասխան են ստանում;
Սիրիր և ապավինիր:
Երբ քո մեջ չի մնա այլևս ոչ մի անազնիվ մտածում, այն ժամանակ Ես կկարողանամ գործել արդեն Իմ ամբողջ Հոգով:
Իսկ երբ Իմ Հոգին է գործում, ոչ մի ուժ չի կարող նրան արգելք լինել:
Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ