ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Մեր ձևովը» ամենամեծ պոտենցիալն ունի տապալելու «Նիկոլ» անվանումը կրող բացահայտ թուրքական նախագիծը

«Մեր ձևովը» ամենամեծ պոտենցիալն ունի տապալելու «Նիկոլ» անվանումը կրող բացահայտ թուրքական նախագիծը
24.06.2025 | 11:00

Սամվել Կարապետյանը սովորական հայ կամ հայաստանյան գործարար չէ, որի կալանավորումը հնարավոր լինի դիտարկել զուտ տնտեսական, իրավական կամ քաղաքական տիրույթում:

Նախ, Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայն է, ով իր կապիտալը ստեղծել է ոչ Հայաստանում, և որ պակաս կարևոր չէ՝ ոչ Հայաստանի հաշվին:

Սամվել Կարապետյանը միջազգային կապեր ունեցող աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով ի տարբերություն արտասահմանյան շատ ու շատ հարուստ հայերի, որոնք միայն նոմինալ են պահպանել իրենց կապը Հայաստանի ու հայկականության հետ, խոշոր բարերար է, խոշոր ներդրող է ու Հայ Առաքելական Եկեղեցու խոշոր դոնոր է:

Ի՞նչ է սա նշանակում:

Սամվել Կարապետյանը գիտակցված է կանգնել համահայկական թիվ մեկ ինստիտուտի՝ Եկեղեցու կողքին և պատրաստ է եղել բոլոր տեսակի զրկանքների (ընդհուպ կալանավորում):

Անշուշտ, քրիստոնյայի համար պատիվ է հանուն հավատքի զրկանքների գնալը, բայց հարցը զուտ միայն կրոնական համատեքստում չէ:

Սամվել Կարապետյանին Նիկոլը կալանավորել է կայծակնային արագությամբ և օրենքի կոպտագույն խախտումներով:

Այսինքն, Նիկոլը նույնպես գիտակցված է մոտեցել խնդրին, օգտագործելով ձեռքի տակ եղած վերջին ու միակ միջոցը՝ կալանքը:

Իսկ սա նշանակում է, որ գործ ունենք որակապես նոր իրավիճակի հետ, որի զուտ միայն սաղմերն են այս պահին տեսանելի:

Սաղմեր, որոնք քողարկված են բավականին բազմիմաստ «մեր ձևով» արտահայտության տակ և որոնց բացվածքը Կարապետյանը սկսել է բանտից մաս-մաս ներկայացնել:

Եթե փորձենք հակիրճ ամփոփել, ապա «մեր ձևովը» ամենամեծ պոտենցիալն ունի օր առաջ տապալելու «Նիկոլ» անվանումը կրող արդեն բացահայտ թուրքական նախագիծը:

«Մեր ձևովը» գրավիտացիայի ամենամեծ հնարավորությունն ունի համախմբելու հայ մնալու որոշում ունեցող թեև խոցված, բայց դեռևս ոտքի վրա մնացած ինստիտուտները՝ հավատքը, սեփականության իրավունքը, ինտելեկտն ու բարոյականությունը:

Հենց այս չորս հաստատուններն են, որոնք ի սկզբանե եղել են Նիկոլի թշնամիները, և որոնց համախմբումը կործանելու է Նիկոլին:

Դրա համար է Սամվել Կարապետյանը բանտում և դրա համար է Սամվել Կարապետյանը «վտանգավոր»:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 99

Մեկնաբանություններ