ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Որն է «խաղաղության» գինը

Որն է «խաղաղության» գինը
24.06.2025 | 11:43

Պարագլխի՝ Թուրքիա կատարած այցը ներկայացվում է որպես քայլ խաղաղության ուղղությամբ, տարածաշրջանային կայունության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված նախաձեռնություն։

Այո՛, սկզբունքորեն չի կարելի չհամաձայնել այն մտքի հետ, որ ցանկացած ինքնիշխան պետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի խաղաղությունն ու համագործակցությունը հարևանների հետ։

Դա վերաբերում է նույնիսկ այն պետություններին, որոնց հետ պատմական և քաղաքական հարաբերությունները ծանր ու բարդ են՝ ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում։

Սակայն հարցն այն է, թե որն է այդ «խաղաղության» գինը։

Ահա այստեղ արդեն չենք կարող չարձանագրել՝ գինն անընդունելի է։

Եվ ամենից հետաքրքիրն այն է, որ թուրքական և ադրբեջանական կողմերը սա չեն էլ թաքցնում։ Թուրքիան ուղղակիորեն պայմանավորում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմամբ։ Իսկ Ադրբեջանը ներկայացնում է այդ բարելավման համար հստակ նախապայմաններ, որոնք ոչ թե երկխոսության հիմք են, այլ պետականություն կազմաքանդող վերջնագիր։

Այսօր Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջներն են՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը (մասնավորապես, հրաժարում անկախության հռչակագրում ամրագրված ռազմավարական դրույթներից), որը Հայաստանի երրորդ Հանրապետության փաստացի լուծարում է նշանակում, մոտ 300 000 ադրբեջանցի փախստականների վերադարձ ՀՀ տարածք, այդ թվում Սյունիք և Երևան, այդ անձանց կրած վնասների համար մոտ 20 միլիարդ դոլարի փոխհատուցում, Սյունիքի մարզով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, ինչը փաստացի նշանակում է հրաժարվել Սյունիքի նկատմամբ ինքնիշխանությունից և այլն։

Կասկածից վեր է, որ պարագլուխը հստակ գիտակցում է, թե ինչ գործընթացի մեջ է մտնում։

Եթե այս գործընթացը ավարտվի այն ձևով, ինչպես այն նախանշում են Բաքուն ու Անկարան, ապա Հայաստանը պարզապես կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան և անկախ պետություն։

Եվ այդ դեպքում խաղաղության անվան տակ մենք կստանանք ոչ թե հարևանների հետ բաց սահմաններ, այլ պետականության ավարտ։

Յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է պարզ մի հարցը տա՝ պատրա՞ստ է արդյոք այս ամենին։

Եթե պատասխանն այո է, ապա, ինչպես ասում են, флаг в руки։

Իսկ եթե պատասխանը ոչ է, ապա ժամանակն է այդ «ոչ»-ն արտահայտել կոնկրետ գործողություններով։ Առավել ևս, ակնհայտ է, որ պարագլուխն ու իր ճտանոցը պատրաստ են մեր երկիրը հանձնել թուրքին, որի ակնհայտ ապացույցներն են տեղի ունեցող քաղաքական ձերբակալությունները և մասսայական ռեպրեսիաները։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ.

Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման:

Դիտվել է՝ 92

Մեկնաբանություններ