Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստված օգնական, սրբազան հայր

Աստված օգնական, սրբազան հայր
25.06.2025 | 15:37

Եթե նույնիսկ ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունները իրական են, դա միայն վկայում է այն մասին, որ ժողովուրդը մեկ տարի առաջ չի սխալվել Բագրատ սրբազանի հարցում։

Աստված օգնական, սրբազան հայր։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ