Ես մի հարց եմ ուզում տալ իրավաբաններին և իրավապաշտպաններին․
եթե մի մարդ երկքաղաքացի է, իր ամբողջ կապիտալը ձեռք է բերել իր երկրորդ քաղաքացիության երկրում, բայց բարեգործություն է անում և աշխատատեղեր է հիմնում իր առաջին քաղաքացիության երկրում, տվյալ դեպքում՝ Հայաստանում, արդյոք այդ երկրի կառավարությունը՝ վարչապետի նախաձեռնությամբ, իրավունք ունի՞ այդ գործարարի կապիտալը կամ անշարժ գույքը նրանից խլելու և պետականացնելու:
Այդ դեպքում քաղաքական ի՞նչ դիրք պետք է դրսևորի երկրորդ քաղաքացիության պետությունն իր քաղաքացու հանդեպ հարուցված քրեական ոտնձգությունների հադեպ:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ․Գ․
Սա շատ սկզբունքային հարց է. Սամվել Կարապետյանի սեփականությունը Հայաստանում
ՀԷՑ-ն է, որը պետականցնելով՝ կառավարությունը կարող է վաճառել կամ վարձակալության տալ հարևան դարձած թշնամի պետությանը:
Իսկ սա կնշանակի , որ աստիճանաբար , փոքր առ փոքր Հայաստանի Հանրապետության տնտեսական կարևոր օբյեկտները կհայտնվեն թշնամի պետության հսկողության տակ:
Այստեղից հետևություն՝ Սամվել Կարապետյանի հանդեպ իրավաբանական հետապնդումը բնավ կապված չէ նրա՝ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելու հետ: