«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հիմա էլ քվե կտան այլ պոպուլիստների

Հիմա էլ քվե կտան այլ պոպուլիստների
10.12.2024 | 09:14

Բոլոր նրանց, ովքեր խոսում են 2025-ին արտահերթ կամ 2026-ին հերթական ընտրություններով իշխանափոխության մասին, հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով իշխանություն չի փոխվել: Ստալինն ասել է՝ կարևոր չէ, թե ինչպես են քվեարկում, կարևորն այն է, թե ով է հաշվում քվեները։ Կարևոր է նաև այն, թե ով է տնօրինում վարչական լծակները, քարոզչական ռեսուրսները, ընտրողներին արվող զանազան «լավությունները» և բազում այլ գործիքակազմեր։ 2021թ․հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում 680 հազար ընտրող քվե է տվել 44-օրյա պատերազմում «Հաղթում ենք» կարգախոսով իրենց խաբած, 5 հազար զոհ, բազում գերիներ տված, թաքուն կապիպուլյացիա ստորագրած, դրանից հետո էլ ՀՀ-ից տարածքներ հանձնած իշխանությանը։ Այդ մարդկանց մի զգալի մասը հիասթափված է Նիկոլ Փաշինյանից, սակայն առաջիկա ընտրություններում, հավանաբար, քվե կտա այլ պոպուլիստների։ Հայաստանի նման փոքր երկրի դժբախտությունն այն է , որ քաղաքական համարվող ուժերը ղեկավարվում են դրսից, բավարարում են օտարների օրակարգը։ Դրա դեմ պայքարի մի ձև կար՝ հարկ էր Հայաստանի անկախանալուց հետո լյուստրացիա անել, բացահայտել օտարին ծառայող ուժերին ու անհատներին, սակայն իշխանությունները չէին կարոդ կտրել այն ծառը, որին իրենք էին նստած։ Վիճակը բարդ է, սակայն հուսահատվելն ու հանձնվելն էլ ամենահիմար բաներն են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ