ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարների նկատմամբ, որովհետև, ուշադրություն, «Վրաստանում ընտրություններից հետո Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները դաժան բռնաճնշումներ են իրականացրել սեփական ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ լրագրողների»:
Ես չգիտեմ, թե ի՞նչ կադրեր են տեսել Ամերիկայում Վրաստանի դեպքերի մասին, բայց Հայաստանի դեպքերի մասին ուղղակի բան չգիտեն կամ էլ իրենց դեսպանը խաբել է իրենց:
Նույն տրամաբանության դեպքում՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարների նկատմամբ պետք է ոչ թե պատժամիջոցներ սահմանեին, այլ հեռակա ցմահ դատապարտեին:
Բայց դե մենք հո գիտենք, որ լավ էլ գիտեին, թե ինչ է կատարվում Հայաստանում, ուղղակի էստեղ դա իրենց հրահանգով է արվել:
Էդքան բան:
Էդուարդ Սարիբեկյան